Հնդկաստանում կարանտինը խախտած 10 արտասահմանցիներին ստիպել են 500 անգամ գրել «Ես շատ եմ ափսոսում», հաղորդում է Independent-ը։
Համազգային կարանտինը Հնդկաստանում գործում է մարտի վերջից։ Իսրայելից, Մեքսիկայից, Ավստրալիայից եւ Ավստրիայից ժամանած զբոսաշրջիկներին բռնել են, երբ նրանք զբոսնում էին Րիշիկեշում։
Տեղացի ոստիկան Վինոդ Շարման ասել է, որ նրանցից ամեն մեկը ստիպված է եղել 500 անգամ գրել «Ես չեմ հետեւել կարանտինի կանոններին, ես շատ եմ ափսոսում»։
Ըստ ոստիկանի, այդ տարածքում ապրող ավելի քան 700 զբոսաշրջիկներ՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Մեքսիկայից եւ Իսրայելից, խախտել են կարանտինի կանոնները, եւ այդ անսովոր պատիժը սահմանվել է նրանց դաս տալու համար։
Կիրակի օրը Հնդկաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8300-ի, որից 273-ը՝ մահվան ելքով։


























