Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները խախտած Ճավա կղզում բնակիչներին վախեցնում են ուրվականների հանդերձանքով ոստիկաները, հաղորդում է NYP-ը։
Ինդոնեզիական Կեպուխ գյուղում «ուրվականները» ներշնչում են մարդկանց խուսափել հանրային վայրերից։ Սպիտակ սավաններով փաթաթված, շպարված դեմքերով ուրվականները ինդոնեզիական բանահյուսության մաս են կազմում։
«Բնակիչներն առաջվա պես տեղեկացված չեն, թե ինչպես կանխեն COVID-19 հիվանդության տարածումը»,- ասում է Պրիյադի գյուղի ղեկավարը։ «Նրանք ուզում են ապրել սովորականի պես, այդ իսկ պատճառով նրանց համար շատ դժվար է հրահանգներին հետեւել եւ տանը մնալ»։
Ինդոնեզիայում առկա է կորոնավիրուսի 4241 հաստատված դեպք, որոնցից 373-ը՝ մահվան ելքով։



























