1,5-ամյա հոլանդացի Բերկե վան դեր Մեյը դարձել է YouTube-ի աստղ: Նրա հայրը ցանցում է տեղադրել տեսահոլովակ, որտեղ երեխան ոտքի հարվածով երեք գնդակ է ուղարկում խաղալիքների արկղը: Հոլովակը մոտ մեկ միլիոն դիտող է ունեցել: Ընտանիքը Վենլո ակումբի մոլի երկրպագու է: Ակումբն էլ խորհրդանշական պայմանագիր է կնքել 1,5 տարեկան երեխայի հետ: Պայմանագրի ժամկետն էլ տասը տարի է, հաղորդում է The Telegraph-ը: