Հոկտեմբերի 2-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Սուխում կատարած այցի շրջանակներում, Ռուսաստանը եւ Աբխազիան համաձայնագիր են ստորագրել առանց անցագրերի մուտքի ռեժիմի վերաբերյալ։
Այսուհետ Ռուսաստանի եւ Մոսկվայի կողմից պաշտոնապես ճանաչված Աբխազիայի քաղաքացիները սահմանը կարող են անցնել ոչ միայն դիվանագիտական, ծառայողական, ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագրերով, այլեւ Ռուսաստանի ու Աբխազիայի ներքին անձնագրերով։ Համաձայնագիրը երկու պետությունների տարածքներում նախատեսում է մինչեւ 90 օր մուտք՝ առանց անցագրի։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Աբխազիայի եւ Ռուսաստանի սահմանի վրա կկառուցվի նոր կամուրջ, կվերասարքավորվի հսկիչ անցագրային կետը, ինչպես նաեւ կձեռնարկվեն հավելյալ միջոցներ, որպեսզի հնարավորին չափ թեթեւացնեն սահմանի հատումը։



























