Մայիսին 9-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կխաղան Միկան ու Շիրակը:

Այսօր, ապրիլի 27-ին կայացած կիսաեզրափակիչի պատասխան խաղում Շիրակը մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց Ուլիսին: Այս զույգի առաջին խաղում Ուլիսը հաղթել էր 1:0 հաշվով: Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Հովհաննես Գրիգորյանի գոլի շնորհիվ Շիրակը նույնպես հաղթեց նվազագույն հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց նաեւ երկրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Մկրտիչ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Միկան կիսաեզրափակիչում առավելության էր հասել Բանանցի նկատմամբ (3:3, 0:1):