Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան 20 տարվա ազատազրկմամբ է սպառնացել կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինի ժամկետը երկարաձգելու հայտարարության հեղինակին, հայտնում է Reuters-ը։
Մնանգագվան ZBC պետական հեռարձակողին հայտնել է, որ հայտարարությունը, որը անցյալ շաբաթ տարածվել է սոցցանցերում եւ մերժվել է կառավարության կողմից, ֆեյք է եղել։ «Դա լիակատար անհեթեթություն է, ես երբեք այդպիսի հայտարարություն չեմ արել»,- ասել է նախագահը։
«Եթե մենք բռնենք այդ մարդուն, ապա կարող ենք բանտ նստեցնել նրան 20 տարով։ Կարծում եմ՝ մենք պետք է ցույց տանք, որ թույլ չենք տա կեղծ նորությունների տարածումը»։





























