Փենսիլվանիայի 93-ամյա բնակչուհու լուսանկարը, որը ավելի շատ գարեջուր է խնդրել կարանտինի հետեւանքով տնից դուրս գալու հնարավորություն չունենալու պատճառով, տարածվել է համացանցում։
Օլիվիա Վերոնեզին պատուհանի մոտ լուսանկարվել է Coors Light գարեջրի տարայով եւ ձեռքին պաստառ բռնած, որի վրա գրված է եղել «Ինձ ավելի շատ գարեջուր է հարկավոր»։ Այն բանից հետո, երբ լուսանկարը հայտնվել է Facebook-ում, գարեջրի հետ կապված խնդիր այլեւս չի առաջացել։ Արդեն մի քանի մարդ կնոջը գարեջուր է հյուրասիրել, իսկ Coors Light ընկերությունը խոստացել է նրան գարեջուր առաքել։
Olive asked, and beer is on its way! https://t.co/VnUWwVh2t8
— Coors Light (@CoorsLight) April 12, 2020





























