Տեխասում ոստիկանությունը, կենդանիների վերահսկման ծառայության սպաները եւ հրշեջները արդեն մի քանի օր փորձում են բռնել սիրամարգին, որը ճարպկորեն նրանցից խուսափում է, հայտնում է UPI-ն։
Հետապնդումը սկսվել է անցյալ հինգշաբթի օրը, եւ մինչ այժմ սիրամարգին, որին տեղի բնակիչները Քեւին են անվանել, բռնել չի հաջողվել։ Սիրամարգն այժմ ֆան-էջ եւ խումբ ունի Facebook-ում։
Ոստիկանությունը հայտարարել է, որ մտահոգված է ոչ սովորական թռչնի անվտանգության հարցով։
«Եթե որեւէ մեկը տեսնի Քեւինին, նա պետք է զանգահարի կենդանիների վերահսկման ծառայություն»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։





























