Հռոմում տարեց կնոջը տուգանել են կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինի ժամանակ կրիային «զբոսանքի տանելու» համար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով AGI-ին։
«Իտալուհուն կարաբիներնեը կանգնեցրել են մետրոյի «Չինեչիտա» կայարանի մոտ՝ Հռոմի հարավ-արեւելքում։ Այն հարցին, թե ինչպես է նա իր տանից այդքան հեռու հայտնվել, 60-ամյա կինը պատասխանել է, որ դուրս է եկել կրիայի հետ, «որը զբոսնել էր ուզում»»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահներին համոզել չի հաջողվել, որի հետեւանքով թոշակառու կնոջը տուգանք են նշանակել ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար։
Անցյալ շաբաթ Ֆրանսիայում մի տղամարդու տուգանել էին կատվին վզափոկով զբոսանքի տանելու համար։ Ընդ, որում, ժանդարմները նկատել էին, որ կենդանին «սովոր չէ դրան»։ Տղամարդը 135 եվրո տուգանք էր վճարել։





























