Վե՛ր կացեք մահճակալից եւ հագնվե՛ք։ Այսպիսի խնդրանքով է փաստաբաններին եւ դատախազներին դիմել Ֆլորիդայից դատավոր Դենիս Բեյլին՝ կապված այն բանի հետ, որ դատական նիստերը համավարակի պատճառով անցնում են առցանց-ռեժիմով՝ Zoom-ի միջոցով, հայտնում է AP-ը։
«Զարմանալի է՝ քանի փաստաբան է տեսախցիկի առջեւ հայտնվում ոչ պատշաճ տեսքով։ Մի տղամարդ-փաստաբան հայտնվել է առանց վերնաշապիկի, մի կին-փատաբան դեռեւս պառկած էր անկողնում, վերմակի տակ»,- գրել է նա՝ նշելով, որ Ֆլորիդայի արեւի տակ հանգստացող որեւէ փաստաբանի համար բացառություն չի անում։ «Լողափի սրբիչը չի թաքցնում լողազգեստը»,- հավելել է նա։





























