Հին եգիպտական Օկսիրինխուս քաղաքում պեղումները, որոնք անցկացրել են Բարսելոնի համալսարանի (Իսպանիա) հնագետները, ավարտվել են մի քանի «բազմաշերտ» գերեզմանների հայտնաբերմամբ, հայտնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Archaeology News Network-ին։

Խոսքը հին հուղարկավորությունների մասին է, որոնց մեջ հարյուրավոր եւ հազարավոր տարիների ընթացքում «շերտեր» են գոյացել։ Գտնված գերեզմաններից ամենահները թվագրվում են մ․թ․ա․ յոթերորդ դարին, ամենանորերը՝ քրիստոնեական Բյուզանդական ժամանակաշրջանին։ Ընդհանուր գիտնականները գտել են ութ առանձին օբյեկտներ, որոնցից վեցը պահպանվել են մինչհռոմեական ժամանակաշրջանից։

«Անհավանական է, սակայն հռոմեական գերեզմանները տեղակայված են առավել հին եգիպտական գերեզմանների վրա։ Դա, որքան մեզ է հայտնի, առաջին այդպիսի դեպքն է Եգիպտոսում»,- հստակեցնում են իսպանացի գիտնականները։

Գերեզմաններից մեկի ուսումնասիրությունը թույլ է տվել հայտնաբերել հազվագյուտ հին ձեռագիր, ինչպես նաեւ հուղարկավորության առարկաների մի ամբողջ հավաքածու։ Գիտնականները պեղել են, մասնավորապես, հունական տեքստով պապիրուսի կտորներ, որոնց վերծանումը դեռեւս պետք է իրականացվի։