Լիոնել Մեսիի երկու գոլերի շնորհիվ Բարսելոնան Մադրիդում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Ռեալի նկատմամբ: Սուր նյարդային պայքարում նաեւ երկու կարմիր քարտ եղավ: Ընդմիջման գնալիս տեղի ունեցած բախման հետեւանքով կարմիր քարտ ստացավ Բարսելոնայի պահեստային դարպասապահ Պինտոն, իսկ 61-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց Ռեալի պաշտպան Պեպեն: Նաեւ Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցավարներին նախատելու համար հեռացվեց տրիբունա: Իսկ Մեսին գրեթե միայնակ վճռեց հանդիպման ելքը 76-րդ եւ 87-րդ րոպեներին խփած գոլերով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին: Ռեալին չեն կարողանա օգնել Պեպեն, նաեւ դեղին քարտ ստացած Ռամոսը:
Ռեալ - Բարսելոնա` 0:2 (0:0)
Մեսի, 76, 87
Ռեալ. Կասիլյաս, Արբելոա, Ալբիոլ, Ռամոս, Մարսելո, Պեպե, Ալոնսո, Լասանա Դիարա, Օզիլ (Ադեբայոր, 46), Ռոնալդու, Դի Մարիա
Բարսելոնա. Վալդես, Ալվես, Պիկե, Մասկերանո, Պույոլ, Բուսկետս, Չավի, Կեյտա, Պեդրո (Աֆելայ, 71), Մեսի, Վիլյա (Սերխի Ռոբերտո, 90)
Զգուշացումներ. Արբելոա, 40, Սերխիո Ռամոս, 53, Ադեբայոր, 83 - Դանիել Ալվես, 44, Մասկերանո, 57
Հեռացումներ. Պեպե, 61 - Պինտո, 45+2





























