Նոր Զելանդիայի ոստիկանությունը ստեղծագործող մի քանի մարդկանց հետ համագործակցությամբ աշխատում է կարանտինի ժամանակ կյանքի մասին կատակերգական հոլովակների շարքի վրա, փոխանցում է AP-ն:
Դրանցից մեկը վերաբերում է Zoom պլատֆորմում առցանց հանդիպումներին, որտեղ ցույց է տրված, որ մասնակիցներից մեկը էկրանի պատահական ֆիլտի շնորհիվ վերափոխվում է փքաբլիթի կամ նրա գործընկերը կողքից անցնում է պիժամայով: Եվս մեկ հոլովակ կա՝ երգով այն մասին, թե ինչպես պահել 2 մետր հեռավորություն, որովհետեւ «Ես չեմ ուզում ստանալ քո covid-ը, եթե դու փռշտաս»:
Վարչապետ Ջասինդրա Արդեռնի գործընկեր Քլարկ Գեյֆորդը նույնպես հայտնվել է հոլովակներից մեկում՝ փոքր-ինչ ապշահար տեսքով չափից ավելի մեծ քանակությամբ հաց թխելուց հետո:




























