Թաիլանդի թագավորը, որն ինքնամեկուսացվել էր գերմանական շքեղ հյուրանոցում 20 կանանց եւ սպասավորների հետ, վերջերս վերադարձել է հայրենիք ազգային տոնի առթիվ տոնական երեկույթին մասնակցելու համար։

Թագավոր Մախա Վաջիրալոնգքորնը մեկնել է Բանգկոկ անցած երկուշաբթի՝ ճանապարհին կանգ առնելով Շվեյցարիայում իր չորս տիկնանցից մեկին իր հետ տանելու համար, որն ապրում է այնտեղ կորոնավիրուսի բռնկումից ի վեր, գրում է «Metro»-ն։

«Այս պանդեմիայի հարցում ոչ ոք մեղավոր չէ»,-երեկույթի ընթացքում ասված նրա խոսքերը մեջբերում է պարբերականը։ «Կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրը՝ հասկանալով դրա պատճառները»։ Ավելի ուշ նա վերադարձել է Գերմանիա նույն ճանապարհով։

Ասում են, որ 67-ամյա թագավորը, որը հանգստանում էր Գերմանիայում նախքան կորոնավիրուսի բռնկումը, ամրագրել էր ամբողջ Sonnenbichl-ն ալպիական հանգստյան քաղաքում՝ Գարմիշ Պարթենքիրխենում։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի վիճակագրական տվյալների՝ այսօրվա դրությամբ Թաիլանդում գրանցված է կորոնավիրուսով վարակման 2 643 դեպք, ընդ որում՝ մահացել է 43 մարդ։