ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ֆինանսների եւ Ներքին գործերի նախարարություններն ու ՀԴԲ-ն տարածել են նախազգուշացում հյուսիսկորեական կիբերսպառնալիքների մասին, մասնավորապես, բանկային գործի եւ ֆինանսների ոլորտում, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն։

«Հյուսիսային Կորեայի չարամիտ կիբերգործունեությունը սպառնում է Միացյալ Նահանգներին եւ ամբողջ աշխարհի երկրներին՝ ներկայացնելով առանձնակի լուրջ վտանգ միջազգային ֆինանսական համակարգի կայունության ու ամբողջականության ուղղությամբ»,-ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։