Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 07:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր եւ Կաթնառատ գյուղերի միջնամասում գտնվող սարի վրա այրվում է չոր խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00, մարվել՝ 09:25: Այրվել է 2 հա խոտածածկույթ: