Իսրայելի անցումային կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» եւ Քնեսեթի խոսնակ Բենի Հանցի «Կախոլ-Լավան» կուսակցությունները չեն կարողացել կառավարություն ձեւավորել նախատեսված ժամկետում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելական Kan ռադիոյի հաղորդմամբ՝ նախագահ Ռեուվեն Ռիվլինը մտադիր է մանդատ տրամադրել կառավարություն ձեւավորելու համար: Հանցը պաշտոնապես դիմել է նախագահին՝ խնդրելով երկարաձգել ժամկետը 2 շաբաթով: Սակայն Ռիվլինը հայտարարել է, որ մտադիր չէ դա անել, այլ պատրաստ է մանդատ տրամադրել կառավարություն ձեւավորելու համար այն դեպքում, եթե կողմերին այդպես էլ չհաջողվի կոալիցիա կազմել: Օրենքի համաձայն՝ 3 շաբաթվա ընթացքում խորհրդարանականները պետք է ձայների մեծամասնությամբ (120 պատգամավորներից 61-ը) խորհուրդ տան պետության ղեկավարին մեկ պատգամավորի, որին կհատկացվի 14 օր կառավարություն ստեղծելու փորձի համար: Եթե դա չհաջողվի, ապա Իսրայելը եւս 90 օր անց ապրիլից արդեն չորրորդ ընտրություններին կպատրաստվի:
Հանցի սկզբնական ժամկետը լրացել է ապրիլի 14-ին կեսգիշերին, սակայն նախորդ երեկոյան նա հանդիպել է Նեթանյահուի հետ, եւ երկուսն էլ դիմել են Ռիվլինին՝ խնդրելով մանդատ տրամադրել: Նախագահը նրանց 48 ժամ է տվել: Սակայն բանակցությունները, ռադիոյի հաղորդմամբ, փակուղի են մտել, եւ Հանց-Նեթանյահու եւս մեկ հանդիպում չեղարկվել է:
Նեթանյահուն մնում է Իսրայելի անցումային կառավարության ղեկավար մինչ նոր կառավարության ստեղծման պահը:





























