Կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության ազգային ծառայության համար Երկրորդ աշխարհամարտի 99-ամյա վետերան Թոմի Մուրի հավաքած նվիրատվության գումարը անցել է 12 մլն ֆունտ սթերլինգը (15 մլն դոլար), հայտնում է Reuters-ը:
Բրիտանական բանակի պահեստազորի կապիտանի կայքում, որը ապրիլի 30-ին կդառնա 100 տարեկան, նվիրատվության խնդրանքին արձագանքել է ավելի քան կես միլիոն մարդ: Վետերանը միջոցներ ներգրավելու նպատակով համացանցում լուսանկար է հրապարակել, որում ոտնասայլակով շրջագայում է Բեդֆորդշիր կոմությունում Մարսթոն Մորթեյ շրջանում գտնվող իր ոչ մեծ այգում: Մուրը հույս ունի իր 100-ամյակը նշել 100 շրջան կատարելով՝ յուրաքանչյուրը 25 մետր երկարությամբ:
«Երբ անցյալ երկուշաբթի այս ճանապարհը սկսեցի, իմ նպատակն էր Առողջապահության ազգային ծառայության համար հազար ֆունտը, որն ինձ բուժել է քաղցկեղից եւ ազդրի կոտրվածքից,- ասել է Մուրը: - Մեծագույն շնորհակալություն բոլորին, ովքեր արձագանքել են»: Հիմա պարզվել է, որ նախանշված գումարը գերազանցվել է 12 հազար անգամ:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը վետերանի ջանքերն անվանել է բոլոր բրիտանացիների համար «ոգեշնչող օրինակ»:




























