Եգիպտոսը որոշել է հետ չմնալ այլ երկրներից, որոնք վիրտուալ այցելություններ են մշակել դեպի իրենց թանգարաններ, եւ ստեղծել է վիրտուալ շրջագայություն դեպի Արքաների դաշտավայրի հայտնի դամբարաններ, հաղորդում է RG-ն։

Նայելու համար այդ ամենը բավական է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության կայքում սեղմել համապատասխան հղումը։

Նախագծում ընդգրկված օբյեկտների ցանկում են Լուքսորում գտնվող Ռամզես V-ի եւ Ռամզես VI-ի հայտի դամբարաններն՝ իրենց ողջ ինժեներական կառույցներով, որոնք հնարավոր է դիտել առանց տնից դուրս գալու 3D ֆորմատով։ Նույն ցանկում են նաեւ Մերեսանխ III թագուհու դամբարանը՝ Գիզայում եւ Մեննի դամբարանը՝ Ֆիվանյան դաշտավայրում։

Դրանից բացի, կարելի է մուտք գործել նաեւ Եգիպտոսի ամենահայտնի քրիստոնեական վանքերից մեկը՝ Կարմիր վանք, եւ մի շարք այլ հայտնի հուշարձաններ։