Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են արտակարգ դրության ռեժիմը մինչեւ մայիսի 6-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք որոշում ենք ընդունել ընդլայնել արտակարգ դրության ռեժիմը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Սահմանափակող միջոցները կգործեն մինչեւ մայիսի 6-ը: Մենք երկրի բնակիչներին կոչ ենք անում տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Նա նաեւ նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հրաժարվել յուրաքանչյուր ընտանիքին 300 հազար իենի (2750 դոլար) տրամադրման ծրագրից: Դրա փոխարեն մշակվել են աջակցության այլ միջոցներ:

Ճապոնիայում վարակման դեպքերի թիվը հասել է 9,4 հազարի, մահացել է 200 մարդ: