Կաթոլիկ հոգեւորական Ռիչարդ Օնյանգո Օդուորը մեղադրվել է «վարակիչ հիվանդության անփույթ տարածման մեջ», այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են, որ նա Իտալիայից վերադառնալուց հետո չի պահպանել ինքնամեկուսացման կանոնները, հաղորդում է Reuters-ը։
Վերջին տվյալներով՝ Քենիայում կա կորոնավիրուսով վարակման 234 հաստատված դեպք, 11 հոգի մահացել է։ Երկրում արգելված են բոլոր հանրային հավաքները, սահմանափակված է թաղման մասնակիցների թիվը, գործում է պարետային ժամ եւ սահմանափակված է տեղաշարժը չորս առավել տուժած շրջաններում։
Սուրբ հայրը չի ընդունել մեղադրանքը։ Նա ազատ է արձակվել 150 հազար քենիական շիլինգ (1415 դոլար) գրավի դիմաց։ Նրան կարգադրվել է եւս 14 օր անցկացնել կարանտինում եւ ներկայանալ դատարան մայիսի 2-ին։
Անցած շաբաթ մեկ այլ դատարան Կիլիֆի օկրուգի ծովափնյա շրջանի փոխնահանգապետ Գիդեոն Սաբուրիին մեղադրել էր կորոնավիրուսի տարածման մեջ՝ առանց որեւէ պաշտպանիչ միջոցի հանրային վայրում հայտնվելու համար։




























