Հնդկաստանում մոտ 200 մարդ մասնակցել է ցլի թաղմանը, չնայած կորոնավիրուսի տարածման դեմ համազգային կարանտինին, հայտնում է AFP-ը:
«Մուլի» ցուլը կիրակի օրը մահացել է ծերությունից, ինչը վշտացրել է Թամիլնադ գյուղի բնակիչներին, որոնք շքեղ հուղարկավորության արարողություն են կազմակերպել իրենց սիրելիի համար:
Մինչ օրս պետությունը հայտնել է կորոնավիրուսային վարակի 1242, եւ մահվան 14 դեպքի մասին: Նահանգում կարանտին է սահմանված՝ COVID-19- ի տարածումը կանգնեցնելու համար: Սակայն մոտ 200 մարդ եկել է հրաժեշտ տալու ցլին, որը, ըստ գյուղացիների, 20 տարեկան էր:
Ոստիկանները յոթ գյուղացիների դեմ բողոք են գրանցել՝ ավելի քան հինգ հոգու հավաքների արգելքը խախտելու համար։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ կենդանու երկրպագուները բերում էին ծաղկեպսակներ, սրբիչներ և փողեր, որպես նվեր նրա հուղարկավորությանը: «Կանայք լաց եղան, երբ լսեցին, որ ցուլը մեռած է: Գյուղացիները շատ են տխրում»,- ասում է Կալուբամբարայի բնակիչը:
Հայտնի կենդանիների հուղարկավորությունը հազվադեպ չէ, հատկապես Հնդկաստանի գյուղական շրջաններում, որտեղ նրանց համար հրաժեշտի շքեղ արարողություններ են կազմակերպում:
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Հնդկաստանում մինչ օրս գրանցված է հիվանդության առնվազն 12 000 հաստատված դեպք, մահացել է ավելի քան 400 մարդ:




























