Հոլանդական Մաաստրիխտ քաղաքում Փրկության բանակը նախկին բանտը  վերածել է անօթեւանների ապաստարանի, որոնք չեն կարողանում տեղական ապաստարաններում մնալ կորոնավիրուսի բռնկման ժամանակ մտցված սոցիալական հեռավորության պահպանման կանոնների պատճառով, հայտնում է Reuters-ը:

Ապաստարաններում նրանք ստիպված էին քնել երկհարկանի մահճակալներին, ասել է Փրկության բանակի ներկայացուցիչ Յոփ Շաֆելսը: Նրա խոսքով՝ բանտում ասնձնական տարածքներն ավելի շատ են, ավելի շատ տեղեր կան, հետեւաբար՝ ավելի անվտանգ է:

Մոտ 40 մարդ ապրելու է Օվերմազ նախկին բանտում, որը փակվել էր 2013 թվականին Նիդեռլանդներում բանտարկյալների թվի կրճատման պատճառով:

Շաֆելսն ասել է, որ կառավարությունը թույլ է տվել բանտերն օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ են գործում: