Նայրոբիի նահանգապետը չքավորներին կոնյակի շշեր է բաժանել՝ ասելով, որ այն պաշտպանում է նոր կորոնավիրուսից: Ընդ որում՝ ալկոհոլային ըմպելիքի արտադրողը եւ ազգային կառավարությունը նրան կշտամբել են առասպելի տարածման պատճառով, հայտնում է Reuters-ը:
Մայք Մբուվի Սոնկոն, որը հայտնի է իր մեծածավալ ոսկե զարդերով, ռեփի կատարմամբ եւ անցյալ տարվա կալանավորումներով, համացանցում Hennessey-ի շշերով լուսանկար է հրապարակել, որոնք եղել է մյուս հիմնական մթերքներով փաթեթներում: «Մենք որոշել ենք նվիրել Hennessey-ի մի քանի փոքր շշեր»,- ասել է Սոնկոն հոլովակում՝ դնելով դիմակն ու հագնելով ձեռնոցները: «ԱՀԿ տարբեր առողջապահական կազմակերպությունների հետազոտությունների համաձայն՝ ալկոհոլն անչափ կարեւոր դեր է խաղում կորոնավիրուսի կամ ցանկացած այլ վիրուսի ոչնչացման համար»,- հայտարարել է նա:
Hennessey կոնյակն արտադրող LVMH-ը, որն աշխարհում լյուքս դասի ապրանքների խոշորագույն խումբ է, հայտարարել է, որ Սոնկոն սխալվում է:
«Մեր ապրանքանիշի կամ ցանկացած այլ ոգելիցի գործածումը վիրուսից չի պաշտպանում»,- նշված է ընկերության տեղական բաժանմունքի հայտարարության մեջ:
Կառավարության ներկայացուցիչ Սայրուս Օգունան հայտարարել է, որ գիտական տվյալներ չկան, որոնք ապացուցում են, որ ալկոհոլը կորոնավիրուսից պաշտպանում է, եւ քաղաքական գործիչներին զգուշացրել է խուսափել այս համավարակը գովազդի համար օգտագործելուց:




























