MagellanTV վիդեոսերվիսը փնտրում է քրեական հանցագործությունների սիրահարի, որը կարող է վաստակել 1000 դոլար կարանտինի ընթացքում՝ 24 ժամ շարունակ դիտելով վավերագրական ֆիլմեր:

MagellanTV-ն հայտարարել է, որ փնտրում է հանցագործությունների սիրահարի, որը կներկայացնի իր 24-ժամյա «գիշերային քրեական դիտումները» սոցիալական ցանցերում:

Ընտրված թեկնածուն կստանա 1000 դոլար եւ իրական հանցագործությունների մասին վավերագրական ֆիլմերի նախապես ընտրված ցանկ 24 ժամվա ընթացքում դիտելու համար, ինչպես նաեւ MagellanTV-ի անվճար տարեկան բաժանորդագրություն: