Օտար երկրների համար աշխատող հաքերները կոտրել են COVID-19-ի հետազոտություններ իրականացնող ամերիկյան ընկերությունների ցանցերը: Այս մասին հայտարարել է ՀԴԲ-ի` Կիբերհանցագործությունների դեմ պայքարի գծով տնօրենի օգնականի տեղակալ Տոնյա Ուգորեցը:

Ըստ նրա` ՀԴԲ-ն վերջերս տեղեկություններ է ստացել կորոնավիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող մի շարք բժշկական եւ հետազոտական հաստատությունների ցանցերի վրա կիբերհարձակումների մասին: Հաքերները, ՀԴԲ-ի տվյալներով, գործել են արտասահմանյան որոշ կառավարությունների շահերից: Ուգորեցը չի նշել հաքերային խմբերի եւ պետությունների անունները, որոնց շահերից գործել են կիբերհանցագործները:

«Մենք հետախուզական գործունեություն եւ մի քանի ներխուժման դեմք ենք գրանցել որոշ հաստատություններ [ցանցեր], որոնք հրապարակայնորեն հայտարարել են COVID-ի հետ կապված հետազոտությունների անցկացման մասին»,- ասել է ՀԴԲ-ի ներկայացուցիչը:

Ուգորեցը նշել է, որ այն հաստատությունները, որոնք աշխատում են բուժման հեռանկարի կամ պատվաստանյութի ստեղծան ուղղությամբ, անշուշտ շահագրգռված են հրապարակել իրենց գործունեությունը: Այնուամենայնիվ, ըստ նրա, այս դեպքում նման հաստատություններով սկսում են «այլ պետություններ հետաքրքրվել, որոնք շահագրգռված են հավաքել անցկացվող հետազոտությունների մանրամասները» եւ, հնարավոր է, նույնիսկ` «գողանալ այդ հաստատությունների տրամադրության տակ եղած գաղտնի տեղեկատվությունը», հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

ՀԴԲ-ի ներկայացուցիչը հավելել է, որ արտաքին կառավարությունների համար աշխատող հաքերային խմբերը հաճախ հարձակվում են դեղագործական արդյունաբերության վրա, եւ նման գրոհները սրվել են միայն սրվել են ներկայիս ճգնաժամի սկսվելուց հետո, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ:

Ուգորեցը, սակայն, հարձակման ենթարկված ընկերությունների անունները չի նշել: