2016 թվականի ամառային օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացնելու իրավունք ստանալը ապացույցն է այն բանի, որ իրենց զարգացման համար պայքարող երրորդ աշխարհի երկրների ազդեցությունն ավելանում է: Այս մասին հայտարարել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն «Երրորդ աշխարհի հաղթանակը» հոդվածում, որը տպագրվել է ուրբաթ Cubadebate ինտերնետային պարբերականում:
«Տնտեսական ազդեցիկ ուժ ունեցող գերտերությունները, այդ թվում ԱՄՆ-ը եւ Ճապոնիան, պայքարում էին Օլիմպիական խաղերն իրենց մայրաքաղաքում անցկացնելու համար: Այնուամենայնիվ հաղթեց բրազիլական Ռիո դե Ժանեյրոն: Թող հիմա չասեն, թե դա հարուստ գերտերությունների մեծահոգություն էր Բրազիլիայի, երրորդ աշխարհի նկատմամբ»- գրում է Կաստրոն:
Իր հոդվածում Կաստրոն վստահեցել է, որ երրորդ աշխարհի պետությունները կիսում են բրազիլացիների ուրախությունը եւ նեցուկ կլինեն Ռիո դե Ժանեյրոյին՝ իբրեւ Օլիմպիական խաղեր կազմակերպող մայրաքաղաքի:
Հիշեցնենք, որ նախօրեին, Կոպենհագենում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում Բրազիլիայի մայրաքաղաքը ստացել է 2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունք:



























