Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է կոշտ միջոցներ` ընդհուպ մինչեւ ռազմական դրություն հայտարարել` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարդկանց տանը մնալ ստիպելու համար, հայտնում է AFP- ն:

Դուտերտեն ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտնել են Մանիլայի ճանապարհներին ավտոմեքենաների թվի ավելացման մասին, որոնք գրեթե դատարկ էին կարանտինի հայտարարումից հետո:

«Ես պարզապես մի քիչ կարգապահություն են խնդրում: Հակառակ դեպքում, զինվորականներն ու ոստիկանությունը կզբաղվեն այդ հարցով,- ասել է նա:- Զինվորական ուժերը եւ ոստիկանությունը կապահովեն սոցիալական հեռավորության պահպանումը պարետային ժամին... Դա նման է ռազմական դրությանը: Ընտրությունը ձերն է»,- հավելել է նա:

Ֆիլիպիններում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5660 դեպք եւ գրանցվել է 362 մահվան դեպքեր, սակայն սպասվում է, որ այս թիվը կաճի երկրում թեստավորումների քանակի ավելացմանը զուգահեռ: