Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները դիմում են դավադրության տեսությանը` COVID-19-ի համավարակի հետ կապված, գրում է Ahval-ը: Դավադրության թուրք տեսաբանները, դժգոհ լինելով պաշտոնական հայտարարություններից այն մասին, որ կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Ուհանում, գրոհի են անցել` համավարակի «իրական» աղբյուրը գտնելու համար:
Անվտանգության փորձագետ Աբդուլահ Չիֆտչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին մեղադրել է COVID-19-ի մշակման համար` մարդկանց մարմինների մեջ մտցնելու նպատակով:
Չնայած Գեյթսը երբեք չի քննարկել միկրոչիպի օգտագործումը կորոնավիրուսի դեմ պայքարի համար, կենաինժեներիայի մասնագետը, ով կապված է միլիարդատիրոջ հիմնադրամի հետ, առաջարկել է օգտագործել այս տեխնոլոգիան` արձանագրելու համար` արդյոք մարդիկ պատվաստված են եղել կորոնավիրուսից պատվաստանյութի հայտնվելուց հետո:
Իշխանամետ լրագրող Ֆուաթ Ուգուրը մեղադրել է Թրամփի` վարակիչ հիվանդությունների հարցերով խորհրդատու Էնթոնի Ֆաուչիին այն բանի համար, որ վեիջինս գիտեր համավարակի մասին միչեւ դրա հայտնվելը:
«Թրամփի վարչակազմը ստիպված կլինի պայքարել ոչ միայն առողջության պահպանման շարունակական գլոբալ սպառնալիքների հետ ինչպիսիք են գրիպը եւ ՄԻԱՎ-ը, այլ նաեւ մեկ այլ անսպասելի վարակիչ համավարակի հետ»,- գրել է Ուգուրը` մեջբերելով Ֆաուչիին: «Նա (Ֆաուչին) համաշխարհային խմբավորման անդամ է, ինչպես եւ Բիլ Գեյթսը»,- գրել է նա:
Մինչդեռ, Beyaz պետական հեռուստաալիքի հաղորդման ժամանակ պնդում էին, որ 2019-ի կոմիքսների սցենարը կարող է COVID-19-ի առաջացման պատճառ դառնալ:
«DCeased-ը մինի սերիալ է սուպերհերոսների մասին, ինչպիսիք են Սուպերմենը, Բեթմենը եւ Հրաշք կինը, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է վիրուս մարդասպանը մարդկանց զոմբիանման արարածների վերածում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հեռահաղորդակցության հարցերով տնօրեն Ֆահրեթին Ալթունը նախազգուշացրել է ապատեղեկատվության վերաբերյալ, որն առաջացել է նման դավադրությունների տեսությունների արդյունքում: «Նման անհասկանալի, բայց վնասակար քոնթենթը ԶԼՄ-ներում հայտնվում է գրեթե ամեն օր, եւ, հավատացեք ինձ, դրանք նույնքան վտանգավոր են, որքան եւ վիրուսը»,- գրել է Ալթունը թվիթերյան իր էջին:





























