Իսրայելի կառավարությունն ապրիլի 17-ի գիշերը Բենյամին Նեթանյահուի նախագահությամբ կայացած նիստին ընդունել է կարանտինից փուլային ելքի պլանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԾ) ներկայացուցիչները եւ հրավիրված փորձագետներ:
Կառավարության որոշումների ամբողջական ցուցակը կհրապարակվի շաբաթ երեկոյան` ապրիլի 18-ին, սակայն մի շարք որոշումներ արդեն հրապարակվել են, հայտնում է «9-րդ ալիքը»:
Ի թիվս այլ կետերի, առաջին փուլում իսրայելցիներին կթույլատրվի բնակության վայրից հեռու գնալ ոչ թե 100, այլ 500 մետր հեռավորության վրա, ինչպես նաեւ համատեղ սպորտով զբաղվել (2 մարդուց ոչ ավել)` հետեւելով Առողջապահության նախարարության բոլոր պահանջներին: Հատուկ կրթության համակարգի (հինուհ մեուհադ) հաստատություններում դասերը կարող են վերսկսվել հաջորդ շաբաթ, բայց` հատուկ ժամանակացույցով, որը կկազմի երկրի լուսավորության նախարարությունը:
Վերսկսել մանկապարտեզների, դպրոցների եւ առևտրի կենտրոնների աշխատանքն առաջիկայում չի նախատեսվում: Վարչապետի գրասենյակում շեշտել են, որ նախագիծը դեռ պետք է ստանան առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի եւ պաշտպանության նախարարությունների հավանությունը:




























