Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, հաղորդում է «Բելթա»-ն:
«Մենք դեռ կարողանում ենք այն հաղթահարել: Այսօր հույսի շող արթնացավ, հատկապես Մինսկում: Մենք ավելի շատ ազատ մահճակալներ ունենք հիվանդանոցներում: Ամենագլխավորն այն է, որ թույլ չտվեցինք բռնկում»,-ասել է Լուկաշենկոն:
«Սակայն թուլանալ պետք չէ: Տեսնում եք, որ այդ COVID-ը վերածվել է քաղաքականության: Ես դա սպասում էի»,-հավելել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նշել է, որ երկրում արդեն սկսել են ինքնուրույն արտադրել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր:





























