ԱՄՆ-ում գրանցվել է պատմության մեջ ամենածանր երաշտը: Այն գրանցել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները, հաղորդում է Phys.org-ը:

Նշվում է, որ դա վերջին 1200 տարվա մեջ ամենածանր եւ երկար երաշտն է:

Հետազոտողները վերլուծել են ծառերի օղակները այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Օրեգոնը, Վայոմինգը, Նյու Մեքսիկոն: Մասնագետները համեմատել են 2000 թվականին սկսված եւ մինչ օրս շարունակվող երաշտը վերջին 1200 տարում 4 մեգաերաշտների (անգլերեն՝ megadrought) հետ:

Գլոբալ տաքացման ներդրումը գնահատելու համար գիտնականներն օգտագործել են 31 համակարգչային մոդել: Պարզվել է, որ կլիմայի անթրոպոգեն փոփոխությունները հասնում են 47 տոկոսի:

Ներկայիս երաշտը կտեւի ընդամենը 2 տասնամյակ, չնայած նրան, որ անցյալում մեգաերաշտները տեւել են առնվազն 28 տարի: