Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալ - Բարսելոնա խաղից հետո Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ Բարսելոնային հաղթել այսօր հնարավոր չէ, քանի որ մրցավարները, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ՅՈւՆԻՍԵՖ-ը եւ ՈւԵՖԱ-ն գործում են Բարսելոնայի մրցակիցների դեմ: Մոուրինյոն Գվարդիոլային մաղթել է գոնե մեկ անգամ արդար եղանակով հաղթել Չեմպիոնների լիգայում, հիշեցրել է 2009-ին Լոնդոնում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Չելսի - Բարսելոնա հանդիպումը, որի ավարտին լոնդոնցիները պատրաստ էին սպանել հանդիպման մրցավար Էվրեբեին: Նորվեգացին Բարսելոնայի դարպասին չորս 11 մետրանոց չէր նշանակել:
Բարսելոնայի իրավաբանական ծառայությունը մտադիր է մամուլի ասուլիսի տեսագրությունն ուղարկել ՈւԵՖԱ եւ պահանջել համապատասխան պատժամիջոցներ Մոուրինյոյի դեմ:





























