Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում ուրբաթ երեկոյան լողափերը բացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ նահանգապետները կարող են որոշումներ ընդունել սահմանափակումների մեղմման վերաբերյալ, որոնք ընդունվել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված, փոխանցում է Fox News-ը:
Քաղաքապետ Լեննի Քերին հայտարարել է, որ լողափերն ու այգիները կբացվեն այնպիսի անհրաժեշտ կարիքների համար, ինչպես զբոսանքները, ձկներսությունը, լողալը եւ շներին զբոսանքի տանելը: Ընդ որում՝ նախկինի պես ուժի մեջ է մնում սոցիալական հեռավորության պահպանումը:
ABC News հեռուստաալիքը հայտնում է, որ քաղաքի լողափերը բաց կլինեն տեղական ժամանակով 06:00-ից մինչեւ 11:00 եւ 17:00-ից մինչեւ 20:00:
Ընդ որում՝ լողալու եւ սերֆինգի սիրահարները կարող են ջուրը մտնել սեփական ռիսկով: Բացվելու են նաեւ Ջեքսոնվիլի այգիները, սակայն այգիներում մարդկանց կուտակումները սահմանափակվելու են մինչեւ 50 մարդով:





























