Արիզոնա նահանգի առաջին կին նահանգապետ Ջեյն Հալլը մահացել է 84 տարեկանում, հայտնում է Associated Press-ը:
Հալլի մահվան մասին Twitter-ում հայտնել է նահանգի նահանգապետ Դագ Դասին, որը գովաբանել է Հալլի 25-ամյա պետական նվիրված ծառայությունը:
Արիզոնայի նախկին նահանգապետ Ջեյն Բրյուերը, որը նրա հետ ծանոթ էր 1981 թվականից, հայտնել է, որ Հալլն ու նրա ամուսինը՝ բժիշկ Թերրի Հալլը, հինգշաբթի մահացել են բնական պատճառով՝ մի քանի ժամվա տարբերությամբ:
Ջեյն Հալլը դարձել է Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակը եւ 1997 թվականին եղել է պետքարտուղար, երբ նրա նախորդը հրաժարական է ներկայացրել խարդախության մեղադրանքի պատճառով:
Արիզոնայի նահանգապետի պաշտոնում Հալլը հաջողության է հասել նորամուծությունների շնորհիվ, որոնք վերաբերել են չքավոր ընտանիքների երեխաների կրթության եւ առողջապահության ֆինանսավորմանը, սակայն ձախողվել է այլընտրանքային վառելիքով պետական ավտոմեքենաների սուբսիդավորման հետ կապված:





























