Ավստրիայում վերջին ածխային ջերմաէլեկտրակայանը փակվել է 2030 թվականին վառելանյութային էներգիայի օգտագործման դադարեցման ծրագրի շրջանակում, հայտնում է Associated Press-ը:
Verbund էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ Մելլախ կոմունայից հարավ-արեւելք գտնվող էլեկտրակայանը փակվել է ուրբաթ:
Մելլախի էլեկտրակայանը 34 տարի ապահովում էր Գրաց քաղաքի բնակչության ջեռուցումն ու էլեկտրամատակարարումը:
Երկրի կառավարությունը այսուհետեւ մտադիր է զբաղվել վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի ստացմամբ:
Ավստրիան ԵՄ անդամ 8-րդ երկիրն է, որը դադարեցնում է ածխի այրումը, որը համարվում է ամենաաղտոտող հանածոն եւ արտաճառագայթման հիմնական աղբյուրը, որը տեղի է ունենում մարդու գործունեության հետեւանքով եւ կլիմայական փոփոխություններ առաջացնում:





























