Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը խնդրել է չեղյալ հայտարարել իր ծննդյան տարեդարձի պատվին հրավառությունները, հայտնում է Reuters-ը:

Բրիտանիայի միապետի տարեդարձը նշելու են երեքշաբթի: Այս մասին ITV հեռուստաալիքի թղթակից Քրիս Շիփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա հավելել է, որ թագուհին իր կառավարման 68 տարում առաջին անգամ է նման խնդրանքով հանդես գալիս: