Ուկրաինայի ՔԿՀ-ներում կարող են հարմարավետության բարձր պայմաններով խցեր հայտնվել, Facebook-ի իր էջում հայտնել է արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, գրում է «Комментарии»-ն։

Այդպիսի քայլ նախարարությունը ծրագրում է իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխման շրջանակներում։ Մալյուսկայի խոսքերով՝ այժմ էլ ուկրաինական ՔԿՀ-ներում կաշառքի դիմաց VIP-խցեր են հանձնվում։ Եւ որպեսզի վճարը պետական գանձարանի կողքով չանցնի, այդպիսի խցերը կարող են օրինական դառնալլ, իսկ դրանց դիմաց գումարը կգնա հատուկ ֆոնդին եւ կօգնի ենթակառուցվածքի բարելավմանը։

«Մենք միջոցներ կներգրավենք այլընտրանքային աղբյուրներից,- հայտարարել է նախարարը,- Առաջին այդպիսի աղբյուրը կդառնա այն, որ մենք բարձր հարմարավետությամբ վճարովի խցեր կպատրաստենք»։

Բացի այդ, որպես եկամուտների եւս մեկ աղբյուր արդարադատության նախարարությունում տեսնում են այն նախագիծը, որի համաձայն մեկուսարանների հին շենքերը, որոնք տեղակայված են կենտրոնական շրջաններում, կփոխարինվեն նորերով, սակայն ծայրամասերում։ Ինչպես տեղեկացրել է Մալյուսկան, կսկսեն ՔԿՀ-ներից եւ Լվովում մի քանի հաստատություններից։

Նաեւ նախարարը պատմել է բարեփոխումների ֆինանսավորման լրացուցիչ միջոցների՝ «սառեցված բանտերի» վաճառքի մասին։ Այդպիսիք, մալյուսկայի խոսքերով, կան Ուկրաինայի ողջ տարածքում։