Սպասվող Nissan 400Z-ը կկառուցվի V6 շարժիչով Infiniti Q60S կուպեի հիման վրա, սակայն կստանա հետեւի անիվների համար նոր քարշակ, գրում է Մոտոր-ը։
Ավտոմեքենան, որը կփոխարինի 370Z մոդելը, կստանա 400Z ինդեքս եւ կկառուցվի S տարբերակի Infiniti Q60 կուպեի պլատֆորմի վրա՝ 400 ձիաուժով ալյումինե երեքլիտրանոց V6 տուրբոշարժիչով, հաղորդում է Autocar պարբերականը։
Ճիշտ է, եթե Infiniti-ի շարժիչը կարգավորվում է միայն ավտոմատ 7 աստիճանով փոխանցման տուփով, ապա Nissan 400Z-ի համար հասանելի կլինի նաեւ մեխանիկական փոխանցումը։
Չնայած միանման հզորության՝ Nissan-ը պետք է լինի ավելի արագ իր «դոնորից» շատ ավելի ցածր ծավալի շնորհիվ՝ ի տարբերություն Infiniti-ի։ 400Z-ի պրեմիերան պետք է տեղի ունենա առաջիկա 12 ամիսների ընթացքում՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն կարող են հետաձգել անորոշ ժամկետով։ Հայտնի է, որ սպորտքարը կդառնա նոր լոգոտիպով Nissan-ի առաջին մոդելներից մեկը։





























