Հայտնի վրացի ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեն, որը դրամաշորթության համար դատապարտվել է վեց տարվա ազատազրկման Վրաստանի բանտերից մեկի կարցերում ինքնասպանության փորձ է ձեւացրել: Նա մի քանի անգամ դաստակը քերծել է լվացարանի սուր եզրով: Հետագայում Դեմետրաձեն խոստովանել է, որ նպատակը եղել է ոչ թե մահանալը, այլ հոսպիտալ տեղափոխվելը: Դեմետրաձեն վստահեցրել է, որ ինքնասպանություն կատարելու մտադրություն չունի, հաղորդում է gazeta.ru-ն: