Իժերի նոր տեսակն անվանել են «Հարից Փոթերից» մութ կախարդի պատվին, հաղորդում է Naked-Science-ը՝ վկայակոչելով Zoosystematics and Evolution-ը:

Գիտնականները Հնդկաստանի հյուսիս-արեւելքում հայտնաբերված իժերի նոր տեսակը դասակարգել են բոժոժավոր օձերի (Crotalinae) ենթաընտանիքին եւ նիզակագլուխների (Trimeresurus) ընտանիքին: Դրանք անվանել են «Հարից Փոթերից» մութ կախարդ Սալազար Սլիզերինի պատվին՝ Trimeresurus salazar:

Դրանք թունավոր օձեր են, ունեն վառ կանաչ թեփուկ, որձերը ունեն մանուշակագույն-կարմիր հորիզոնական գծեր: