Ապրիլի 3-ից Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով մարզում կորոնավիրուսով վարակվածության վիճակագրությանը:
Նա նշեց, որ մարզում վարակվածության 25 դեպք է եղել, որոնք բոլորն էլ արդեն ապաքինվել են, նոր վարակակիրներ չունեն:
Նրա խոսքով՝ մարզում շատ խիստ պահպանվում են արտակարգ դրության կանոնները, մարզում նաեւ ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականցվում:



























