Ցավոք, ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խմբային մրցաշարում իր անհաջող ելույթներն է շարունակում Հայաստանի չեմպիոն «Էրեբունին»։ Այս անգամ մեր թիմը պարտություն է կրել մրցաշարի տանտեր ռումինական «Դեվայից»՝ սեփական դարպաս թողնելով 9 գնդակ եւ խփելով ընդամենը մեկը։ Մրցամարտի ելքը որոշվել է դեռեւս առաջին խաղակեսում, որն ավարտվել է 1։7 հաշվով։ Այս կերպ «Էրեբունին» կորցրել է էլիտար փուլում հայտնվելու բոլոր հնարավորությունները։

Արժե նշել, որ ի սկզբանե հայկական թիմը չէր դիտվում որպես ֆավորիտ, քանի որ այդ փուլում թիմերը բավականին բարձր մակարդակ են ունենում։ Մնում է միայն հիշեցնել, որ վերջին փուլում «Էրեբունին» կխաղա հոլանդական «Մարլենի» դեմ։ Մեր թիմի համար այդ խաղը պարզ ձեւականություն կլինի։