Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալ - Բարսելոնա հանդիպման գլխավոր մրցավար Վոլֆգանգ Շտարկը, որը վերջին հարցումների համաձայն Բունդեսլիգայի վատագույն մրցավարն է, նաեւ Լիոնել Մեսիի մոլի երկրպագուն, Արքայական ակումբի պաշտպան Պեպեին կարմիր քարտ ցույց տվեց` Դանիել Ալվեշի դեմ կոմպիտ խաղալու համար:
Սակայն դրվագի կրկնությունից ակնհայտ է դառնում, որ Պեպեն չի հարվածել Ալվեշի ոտքին: Մրցավարը կարող էր երկու ֆուտբոլիստներին էլ առավելագույնը դեղին քարտ ցույց տալ. Պեպեին` վտանգավոր խաղի, իսկ Ալվեշին` սիմուլյացիայի համար:





























