WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները շարունակել են նվազել՝ դրանց արժեքը նվազել է մինչեւ 1,21 դոլար մեկ բարելի դիմաց, հետեւում է աճուրդի տվյալներից: Մինչեւ նման արժեքի WTI-ն պատմության մեջ առաջին անգամ է իջել, հայտնում է «Կոմերսանտ» -ը:
Brent-ի հունիսյան ֆյուչերսները սակարկվում են մեկ բարելի դիմաց 26,2 դոլարի մակարդակում: Սակարկումների սկզբում դրանց արժեքը կազմել է 28 դոլար մեկ բարելի դիմաց:
Մեկ շաբաթ առաջ նավթի շուկան կայունացնելու համար խոշորագույն արտադրողները համաձայնության էին եկել արդյունահանման ռեկորդային կրճատման շուրջ: Չնայած ՕՊԵԿ+ համաձայնագրի կնքմանը, նավթի համաշխարհային գները շարունակել էին ընկնել: Ըստ մասնագետների, նավթի գները կսկսեն բարձրանալ միայն գործող կարանտինի սահմանափակումները վերացնելուց հետո:




























