Չեմպիոնների լիգայի Ռեալ - Բարսելոնա (0:2) հանդիպումը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ծաղրանքի են ենթարկվում Բարսելոնայի ֆուտբոլիստներ Մասկերանոն, Պեդրոն, Բուսկետսը եւ Ալվեշը: Առաջին երեքը բռնում են դեմքերը եւ ձեւացնում, թե ցավից գալարվում են, սակայն կրկնապատկերից պարզ է դառնում, որ մրցակիցները նրանց դեմքին չեն էլ կպել, իսկ սիմուլյացիայի գագաթնակետը դարձավ Ալվեշի դերասանությունը եւ նույնիսկ պատգարակով նրան դուրս բերեցին խաղադաշտից, թեեւ իրականում կարմիր քարտ ստացած Պեպեն չէր էլ հասել Ալվեշի ոտքին:





























