Ֆուտբոլի Եվրոպայի կիսաեզրափակիչի առաջին խաղերում գործնականում հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը: Պորտուն 5:1 հաշվով պարտության մատնեց Վիլյառեալին, թեեւ ընդմիջման գնաց 0:1 հաշվով: Պորտուի կազմում չորս գոլի հեղինակ դարձավ Ֆալկաոն:

Մյուս խաղում Բենֆիկան 2:1 հաշվով հաղթեց Բրագային:

Եվրոպայի լիգա. կիսաեզրափակիչ

Պորտու (Պորտուգալիա) - Վիլյառեալ (Իսպանիա) - 5:1 (0:1)

Ֆալկաո, 50-11մ., 69, 75, 90, Գուարին, 61. - Կանի, 45

Բենֆիկա (Պորտուգալիա) - Բրագա (Պորտուգալիա) - 2:1 (0:0)

Ժարդել, 50, Կարդոսո, 59 - Վանդինյո, 53