Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարը քննարկում է ճնշում գործադրելու ուղիներն այն երկրների վրա, որոնք քաղաքականություն են վարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, այդ թվում` հետախուզական տվյալների փոխանակման կրճատումը, գրում են New York Times-ը:

Ռիչարդ Գրենելը թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն ենթակա գործակալությունները պետք է եւ ստիպեն երկրներին չեղարկել միասեռականությունը քրեականացնող օրենքները ու քաղաքականությունը: Այս ծրագիր իրականացման դեպքում Վաշինգտոնը կարող է հակասությունների բախվել գեյերի դեմ խիստ օրենքներով իր մոտ դիվանագիտական գործընկերների հետ, ինչպիսիք են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Մալայզիան:

Գրենելը` ԱՄՆ նախկին դեսպանը Գերմանիայում եւ բացահայտ գեյը, հայտարարել է, որ քննարկում է հնարավոր տարբերակները, որոնք կարող են հետախուզական տվյալների թոխանակման սահմանափակում ներառել:

«Մենք չենք կարող պարզապես բարոյական փաստարկ բերել եւ սպասել, որ մյուսները նույն կերպ կպատասխանեն,- ասել է նա:- Վերջիվերջո, ԱՄՆ-ն ավելի անվտանգ կլինի, եթե մեր գործընկերները հարգեն մարդու հիմնական իրավունքները»: