Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE-բորսայում աճել է 5.02 տոկոսով եւ հասել մեկ բարելի դիմաց 22.40 դոլարի, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով աճուրդների առավոտյան տվյալները:
Գրեթե 10 րոպե անց Brent տեսակի նավթը վաճառվում էր 22.30 դոլարով բարելի դիմաց, ինչը 4.55 տոկոսով ավելի բարձր է նախորդ նստաշրջանի փակման մակարդակից:
WTI նավթի ֆյուչերսների արժեքն աճում է 6.91 տոկոսով եւ շուրջ 17.64 դոլար է կազմում մեկ բարելի դիմաց:





























