Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի կանանց ԱՄՆ առաջնությունը: ԱՄՆ հավաքականի անդամ Տաթեւ Աբրահամյանը եզրափակիչում պարտվեց Աննա Զատոնսկիխին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Եզրափակիչի թայ-բրեքը ավարտվեց ոչ ոքի, իսկ արմագեդոն պարտիայում նույնպես գրանցվեց ոչ ոքի, սակայն Աբրահամյանը խաղում էր սպիտակներով, իսկ այդ դեպքում առավելությունը տրվում է սեւերով խաղացող մրցակցին: Զատոնսկիխը հռչակվեց ԱՄՆ չեմպիոն: